Վատցկե. Մխիթարյանի վերադարձը հնարավոր է միայն խելահեղ սցենարի դեպքում
24/12/2017 22:25
Նմանատիպ
Դորտմունդի «Բորուսսիայի» գլխավոր տնօրեն Հանս Յոահիմ Վատցկեն մեկնաբանել է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հնարավոր վերադարձը գերմանական ակումբ:
«Մխիթարյանի` «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխության ֆինանսական մանրամասներին բոլորից լավ եմ տեղյակ: Այդ պատճառվ նրա վերադարձը հնարավոր է միայն ինչ-որ խելահեղ սցենարի դեպքում»,- գերմանացու խոսքն է մեջբերում espn.com-ը:
Ամենայն հավանականությամբ, Վատցկեն տրանսֆերային գնից զատ նկատի ունի նաև հայ ֆուտբոլիստի աշխատավարձը: Անգլիայում այն տարեկան կազմում է մոտ 8,5 միլիոն եվրո: Նրա տեղափոխության համար «կարմիր սատանաները վճարել են 42 միլիոն եվրո:
28-ամյա խաղացողի տրանսֆերի համար պայքարում են նաև «Ինտերն» ու «Արսենալը»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում