«Հայկական ժամանակ». Հայտնի է՝ Որտեղ են լինելու Հայաստանի պաշտոնյաները տոնական օրերին
Նմանատիպ
Որտե՞ղ են լինելու Հայաստանի պաշտոնյաները տոնական օրերին, աշխարհի որ կետում են դիմավորելու Նոր տարին և ինչպես են անցկացնելու տոնական արձակուրդները: «Հայկական ժամանակ»-ի այս հարցերին պատասխանել են պետական այրերի մամուլի խոսնակները:
«Սերժ Սարգսյանը ավանդույթի համաձայն դեկտեմբերի 31-ին այցելելու է սահմանային դիրքեր: Նրան ուղեկցելու է ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանը: Այս մասին տեղեկացանք ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանից: Որտեղ է անցկացնելու Սերժ Սարգսյանը տոնական օրերն արդյոք մեկնելու է արձակուրդ, թե՝ ոչ, մեզ չհաջողվեց ճշտել, քանի որ ՀՀ նախագահի Խոսնակ Վլադիմիր Հակոբյանը չէր պատասխանում հեռախոսազանգերին»:
Վարչապետի մամուլի քարտուղար Արամ Արարատյանը թերթի հարցմանն ի պատասխան նշել է, որ վարչապետ Կարեն Կարապետյանն Ամանորը դիմավորելու և տոնական արձակուրդներն էլ անցկացնելու է Հայաստանում՝ ընտանեկան միջավայրում:
ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը թերթի հարցմանն ի պատասխան նշել է, որ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նույնպես Նոր տարին դիմավորելու է Հայաստանում, և մնացած ոչ աշխատանքային օրերը նույնպես անցկացնելու է Հայաստանում»,-գրել է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում