16.1 C
Yerevan

Խարբերդցիները բողոքում են ՀՅԴ-ին (Տեսանյութ)

Նմանատիպ

Ռուսաստանը հայտնել է «Տոլյատի-Օդեսա» ամոնիակատարի պայթեցման մասին

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, ըստ որի՝  հունիսի...

Արամ Ա կաթողիկոսը հանդիպել է Կանադայի վարչապետի հետ

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հանդիպել է Մեծի Տանն Կիլիկիո...

Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը նոր կենտրոններ կբացի

ԵՄ առաքելությունը նոր կենտրոններ կբացի Ջերմուկում, Իջևանում և Եղեգնաձորում։ Այս...

Ինչպես հայտնում է Tert.am-ը Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում երեկ խարբերդցիների հետ «Հայ Յեղափոխական Դաշնակցության» հանդիպման ժամանակ բնակիչներն իրենց բողոքները ներկայացնելով քաղաքապետի ՀՅԴ-ական թեկնածու Արմեն Ռուստամյանին՝ ասացին, որ Խարբերդում իրենք միայն փաստացի գրանցում ունեն, և պահանջում են հստակեցնել իրենց կարգավիճակը։

Այդ պահին խոսակցությանը միացավ նաև ՀՅԴ ԳՄ աշխատակազմի ղեկավար Արտակ Աղբալյանը, և նրա այն դիտարկմանը, որ իշխանության ներկայացուցչի մոտ ինչո՞ւ չեն բնակիչները բարձրացնում այդ հարցը, մի տիկին պատասխանելով նրան՝ նախ հորդորեց լրագրողներին անջատել տեսախցիկները և ՀՅԴ ներկայացուցչի ականջին ինչ-որ բան շշնջաց։ Վերջինս էլ հորդորեց տիկնոջը բարձրաձայնել ասածը և ասել, որ իշխանություններն ասել են, որ գումար կբաժանեն։

Տիկինը նաև բողոքում էր, որ իրենք Գյումրիի երկրաշարժից փախել եկել են Խարբերդ, որ նորից գաղթակա՞ն դառնան։ Նա ասաց, որ իրենք Խարբերդում միայն փաստացի գրանցում ունեն, ինչը շատ վիրավորական է։ «Ոնց որ ասեն մենք մարդ չենք, դա նույնիսկ ամոթ է մեր ազգի համար»,- ավելացրեց նա և ամոթանք տալով իշխանություններին՝ պահանջեց հարգել ժողովրդին։

Խոսակցությանը միացավ նաև մի տղամարդ և կրկին ներկայացրեց գրանցման խնդիրը: «Առանձնացած ա էս Խարբերդը, անունով Երևանում ա, բայց կտրված ա Երևանից ամեն ինչով»,- ասաց նա։

Նշենք, որ Խարբերդը համարվում է Երևանի վարչական շրջան:

Քաղաքացիների բողոքներին ի պատասխան՝ Արծվիկ Մինասյանը և Արմեն Ռուստամյանն ասացին, որ իրենք այդ հարցերով զբաղվել են և կշարունակեն զբաղվել, եթե բնակիչներն իրենց վստահության քվեն տան «Դաշնակցությանը»։

spot_imgspot_img