Ի՞նչ է Սանտան նվիրելու ԱՊԼ-ին (ծաղրանկար)
27/12/2017 19:13
Նմանատիպ
Goal.com-ի ծաղրանկարիչ Օմար Մոմանիի նոր աշխատանքը նվիրված է Պրեմիեր լիգային:
Հորդանանցին պատկերում է, որ նոր տարվա գիշերը Սանտա Կլաուսը «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլային նվիրելու է Անգլիայի չեմպիոնի տիտղոսը, իսկ «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնին` «Ոսկե խաղակոշիկը»:
«Մանչեսթեր Յունայթեդի» ու «Արսենալի» գլխավոր մարզիչներ Ժոզե Մոուրինյուի ու Արսեն Վենգերի սպասելիքները չեն արդարանա: Պորտուգալացին անակնկալ հարված կստանա, իսկ լավագույն քառյակի մասին երազող ֆրանսիացին ձեռնունայն կմնա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում