Ադրբեջանի արտաքին գերատեսչության «սև ցուցակում» տեղ գտած անձանց թիվը հասնում է 600-ի
28/12/2017 19:38
Նմանատիպ
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Հիքմեթ Գաջիևը ԶԼՄ-ների հետ զրույցում ամփոփելով 2017-ին երկրի արտաքին քաղաքականության ոլորտում գրանցված արդյունքները նշել է, որ Ադրբեջանի ԱԳՆ անցանկալի անձանց ցուցակում ընդգրկվածների թիվը հասնում է 600-ի:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը զրույցում անդրադարձել է նաև 2017-ի սեպտեմբերի 22-ին Արցախ այցելած 4 թուրք մտավորականների գործին և նշել, որ այդ ուղղությամբ Թուրքիայի և Ադրբեջանի իրավապահ մարմինները քննարկումներ են անցկացնում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում