Զիդան. Հնարավոր է` «Ռեալում» նորեկներ լինեն
03/01/2018 19:44
Նմանատիպ
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հայտարարել է, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ակումբը կարող է նոր ֆուտբոլիստներ հրավիրել:
«Օրերս հանդիպել եմ ակումբի նախագահի հետ, և մենք քննարկել ենք թիմի շուրջ տարբեր հարցեր, այդ թվում՝ հնարավոր տրանսֆերները: Առաջիկա օրերին նորություններ չեն լինի, սակայն ավելի ուշ ինչ-որ բան կարող է պատահել: Շատ հավանական է, որ «Ռեալում» նորեկներ կլինեն:
Չեմ ցանկանում, որ թիմից հեռացողներ լինեն: Այս կազմը մրցաշրջանի սկզբից եմ կառուցել, և իմ ֆուտբոլիստների հետ պայքարելու եմ մինչև վերջ: Մենք դեռ կարող ենք հաղթել բոլոր երեք մրցաշարերում»,- ֆրանսիացու խոսքերն է մեջբերում marca.com-ը:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ մադրիդյան ակումբը ձեռք է բերելու Բիլբաոյի «Ատլետիկի» դարպասապահ Կեպա Արիսաբալագային:
Հետևեք մեզ նաև Telegram-ում