«Australian Open»-ի լուրջ կորուստը
04/01/2018 16:13
Նմանատիպ
Աշխարհի նախկին առաջին թենիսիստ Էնդի Մարեյը չի մասնակցելու Ավստրալիայի բաց առաջնությանը:
«Daily Mail»-ը հայտնում է` նման որոշման պատճառ է դարձել ազդրի վնասվածքը, որի պատճառով բրիտանացին արդեն կես տարի բաց է թողել:
«Ցավոք, այս տարի չեմ կարող խաղալ Մելբուրնում. դեռ պատրաստ չեմ: Շուտով կմեկնեմ տուն, որպեսզի կողմնորոշվեմ հետագա անելիքներիս շուրջ: Շատ բարձր եմ գնահատում երկրպագուների աջակցությունը և հույս ունեմ շուտով կորտ վերադառնալ»,- ասել է «Մեծ սաղավարտի» մրցաշարերի եռակի չեմպիոնը:
Նշենք, որ «Australian Open»-ը մեկնարկելու է հունվարի 15-ին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում