Պաշտոնական․ Ուոլկոտը տեղափոխվեց «Էվերթոն» (լուսանկար)
17/01/2018 21:23
Նմանատիպ
«Արսենալը» և «Էվերթոնը» պաշտոնապես հայտարարել են Թեո Ուոլկոտի տեղափոխության մասին։
Գործարքի արժեքը չի նշվում, սակայն մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ «Էվերթոնը» վճարել է 22,4 միլիոն եվրո։ «Էվերթոնի» մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ Ուոլկոտը 3,5 տարվա պայմանագիր է կնքել։ 28-ամյա ֆուտբոլիստը ստանալու է նույնքան աշխատավարձ, որքան «Արսենալում»՝ շաբաթական 110 հազար ֆունտ սթերլինգ։
Թեո Ուոլկոտն «Արսենալում» հանդես էր գալիս 2006 թվականից։ Այս ընթացքում նա մասնակցել է 397 հանդիպման, խփել է 108 գոլ։ Ընթացիկ մրցաշրջանում Ուոլկոտը մասնակցել է Անգլիայի Պրեմիեր լիգայի ընդամենը 6 հանդիպման՝ միջինը ստանալով 63 րոպե խաղաժամանակ։
Լուսանկարները՝ այս հղմամբ
Հետևեք մեզ նաև Telegram-ում