Կլոպի օրոք «Լիվերպուլի» ամենաանհարմար մրցակիցը
23/01/2018 18:35
Նմանատիպ
Անգլիայի առաջնության 24-րդ տուրում «Լիվերպուլն» արտագնա խաղում 0:1 հաշվով պարտվել է հետնապահ «Սուոնսիին»:
«Opta»-ն հայտնում է, որ Յուրգեն Կլոպի` մերսիսայդյան թիմը գլխավորելուց հետո «կարմիրները» երրորդ պարտությունը կրեցին ուելսյան ակումբից (նույնքան անգամ էլ հաղթել է): Գերմանացու օրոք այլ թիմ 2-ից ավելի անգամ չի կարողացել հաղթել «Լիվերպուլին»:
Ուշագրավ է, որ մեկ տարի առաջ 2017 թվականի հունվարի 21-ին մերսիսայդցիները 2:3 հաշվով պարտվել էին «Սուոնսիին», որն այդ պահին նույնպես եզրափակում էր ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը:
Հիշեցնենք, որ 50-ամյա մասնագետն անգլիական գրանդը գլխավորում է 2015 թվականի հոկտեմբերից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում