2.1 C
Yerevan

Բացահայտվել է թմրանյութի մաքսանենգության աննախադեպ խմբաքանակ

Նմանատիպ

Դրամաշնորհային ծրագիր 2023. «Ստեփան Գիշյան» հիմնադրամ

«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը դրամաշնորհային մրցույթ է հայտարարում իրավաբանական...

350000 ֆունտ ստերլինգ Լաչինի միջանցքի շրջափակումից տուժածներին

Բրիտանական Start բարեգործական հիմնադրամը 350․000 ֆունտ ստերլինգ է հատկացրել...

Բացահայտվել է պետական դավաճանության դեպք

ՀՀ ԱԱԾ-ն հայտարարում է, որ ՀՀ քաղաքացի, ՊՆ N...

Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների կողմից 2017 թվականի ընթացքում մաքսային իրավախախտումների կանխման ուղղությամբ իրականացվող կանխարգելիչ միջոցառումների արդյունքում, ըստ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ Սամվել Սանամյանի, հարուցվել է 154 քրեական գործ և կանխվել է մաքսային իրավախախտումների 288 փորձ: 

«Մասնավորապես հայտնաբերվել է թմրանյութի մաքսանենգության մի քանի խոշոր խմբաքանակ: 2017-ին ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում կանխվել է առանձնապես խոշոր՝ շուրջ 9կգ «ափիոն» տեսակի թմրամիջոցի արտահանման փորձը Կանադա: Թմրանյութի մի մասը թաքցված է եղել հաստոցի մասեր հանդիսացող մետաղական դետալների մեջ, իսկ մյուս մասը՝ ընդեղենի մեջ: Մեկ այլ դեպքով էլ Իրանի 2 քաղաքացու ճամպրուկներում, նախապես պատրաստված գաղտնարաններից, հայտնաբվերել է շուրջ 5կգ «մետամֆետամին» և «հերոին» տեսակի թմրանյութ: Թմրամիջոցի բացահայտման ամենախոշոր դեպքն արձանագրվել է հուլիս ամսին, երբ Իրանից ժամանած բեռնատարի սառնարանային բեռնախցիկում պատրաստված թաքստոցից հայտնաբերվել է շուրջ 105կգ հերոին»,-տեղեկացրել է Սամվել Սանամյանը: Օրերս էլ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության, ԱԱԾ և ոստիկանության հետ համատեղ իրականացված համալիր գործողությունների արդյունքում կանխվել է մոտ 8կգ «ափիոն» տեսակի թմրանյութի մաքսանենգության փորձը:

Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մաքսանենգության 105 դեպք հայտնաբերվել է փոստային առաքանիներում: Հիմնականում փորձ է արվել ԱՄՆ-ից ներմուծել «հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոց պարունակող էլեկտրոնային սիգարետներ, իսկ եվրոպական երկրներից՝ հոգեմետ նյութ և թմրանյութ պարունակող դեղահաբեր: Մասնավորապես, հաշվետու տարում փոստային առաքանիներում հայտնաբերվել է 7562 հատ դեղահաբ: «Արգելված է փոստային ծանրոցներով թմրամիջոց և հոգեմետ նյութեր պարունակող բոլոր տեսակի դեղահաբերի առաքումը Հայաստան. նման դեպքերը որակվում են որպես մաքսանենգություն»,-հիշեցնում է մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետը՝ հորդորելով զերծ մնալ նմանատիպ պարունակությամբ ծանրոցներ Հայաստան առաքելուց և այդ մասին տեղեկացնել արտերկրում բնակվող բարեկամներին:

Ըստ վարչության պետի, ուժեղացված, սակայն աննկատ մաքսային հսկողություն է իրականացվում սահմանային բոլոր անցակետերում՝ չխանգարելով տնտեսվարող սուբյեկտների գործունեությանը և քաղաքացիների արագ սահմանահատմանը:

Մաքսանենգության դեմ պայքարն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով 2017 թվականի ընթացքում վարչությունը սերտ համագործակցել է ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության հետ, ինչի արդյունքում բացահայտվել են ոչ միայն իրավախախտներ, այլև հանցախմբեր: Գործակցությունն ամրպանդելու նպատակով 2018-ին այդ կառույցների հետ նախատեսվում է կնքել փոխըմբռնման հուշագիր: Իսկ միջազգային համագործակցության բնագավառում մաքսանենգության դեմ պայքարի վարչությունն ակտիվ գործակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության տարբեր կոմիտեների, «RILO» իրավապահպան գծով տարածաշրջանային կապի հանգույցի, ԱՊՀ անդամ երկրների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի իրավապահ ստորաբաժանումների ղեկավարների կոմիտեի և այլ կառույցների հետ: Օրեր առաջ Վրաստանի մաքսային մարմինների և ֆինանսական ոստիկանության հետ համագործակցության պայմանավորվածություն է ձեռքբերվել, առաջիկայում նախատեսվում է նաև փոխըմբռնման հուշագիր կնքել:

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

Դրամաշնորհային ծրագիր 2023. «Ստեփան Գիշյան» հիմնադրամ

«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը դրամաշնորհային մրցույթ է հայտարարում իրավաբանական...

350000 ֆունտ ստերլինգ Լաչինի միջանցքի շրջափակումից տուժածներին

Բրիտանական Start բարեգործական հիմնադրամը 350․000 ֆունտ ստերլինգ է հատկացրել...

Բացահայտվել է պետական դավաճանության դեպք

ՀՀ ԱԱԾ-ն հայտարարում է, որ ՀՀ քաղաքացի, ՊՆ N...