«Ռոմայի» խաղում հաղթական էր առաջին րոպեին խփած գոլը (տեսանյութ)
04/02/2018 17:00
Նմանատիպ
Իսպանիայի առանության 23-րդ տուրում «Ռոման» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով առավելության հասավ «Վերոնայի» նկատմամբ։
«Մարկ-Անտոնիո Բենտեգոդի» մարզադաշտում կայացած հանդիպման միակ գոլն արձանագրվեց առաջին րոպեին՝ 43-րդ վայրկյանին աչքի ընկավ Ջենգիզ Ունդերը։ Երկրորդ խաղակեսի մեկնարկում՝ 51-րդ րոպեին, Լորենցո Պելեգրինին կարմիր քարտ ստացավ՝ «գայլերին» թողնելով 10 հոգով, սակայն դա խաղի վերջնական արդյունքի վրա չազդեց։
Այս հաղթանակից հետո «Ռոման» ունի 44 միավոր և զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը, իսկ «Վերոնան» մնաց 16 միավորով՝ 19-րդ տեղում։
Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում