Փոփոխություններ Բարձրագույն խմբի և Գավաթի խաղարկության խաղացանկերում
07/02/2018 08:44
Նմանատիպ
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը, Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության և Գավաթի խաղարկության խաղացանկերում տեղի են ունեցել մի շարք փոփոխություններ:
Մասնավորապես, մարտի 24-ին և 27-ին Հայաստանի ազգային հավաքականը անցկացնելու է ընկերական հանդիպումներ համապատասխանաբար Էստոնիայի և Լիտվայի ընտրանիների հետ: Այդ հանդիպումների անցկացման պատճառով Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության գարնանային հատվածը մեկնարկելու է փետրվարի 28-ին:
Փոփոխված խաղացանկը կարելի է ներբեռնել այստեղ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում