Ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխտարլին չի հավատում իր ազատ արձակմանը
Նմանատիպ
Ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխտարլին, ով քաղաքական մոտիվներով դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման, չի հավատում Ադրբեջանի արդարադատությանը և իր վաղաժամ ազատ արձակմանը:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:
«Դատերն ընթանում են անօրինականություններով, այդ պատճառով ես չեմ հավատում դատական գործընթացների արդյունքում իմ ազատ արձակմանը»,- գործակալության հետ զրույցում հայտնել է ընդդիմադիր լրագրողը:
Աֆղան Մուխտարլին նշել է նաև, որ տեղյակ է միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կողմից իր գործի շուրջ տարվող լուրջ աշխատանքի մասին:
«Ամեն ինչ կախված է երկրի նախագահի որոշումից: Հնարավոր չէ կանխատեսել, թե ինչ որոշում կկայացնի նա»,- նշել է Մուխտարլին:
Աֆղան Մուխտարլին փետրվարի 8-ին երկու օրով բանտից ազատ է արձակվել հարազատների քառասունքին մասնակցելու համար:
2017 թ. դեկտեմբերի 31-ին Զաքաթալայի շրջանում գտվող տանը մահացած էին գտել Աֆղան Մուխտարլիի քրոջը և երկու զարմիկներին:
Ադրբեջանական ոստիկանության հայտնած պաշտոնական վարկածի համաձայն` նրանց մահվան պատճառը եղել էր գազի արտահոսքը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում