Ներկայիս կազմերի համար ամենաշատ գումար ծախսած ակումբները

Նմանատիպ
«CIES Football Observatory» հետազոտությունների կենտրոնը հաշվարկել է եվրոպական թոփ-5 առաջնություններում հանդես եկող ակումբների ներկայիս կազմերի համար կատարած ծախսերը:
Ժամանակակից ֆուտբոլում թիմը կազմավորելու համար ամենամեծ գումարը ծախսել է «Մանչեսթեր Սիթին»: «Քաղաքայինները» գլխավոր թիմում հայտավորված ֆուտբոլիստների տրանսֆերների համար վճարել են ընդհանուր 878 միլիոն եվրո:
Երկրորդ տեղը զբաղեցնում է «Պարի Սեն Ժերմենը»՝ 805 միլիոն եվրո: Ամռան սկզբին փարիզցիները կշրջանցեն անգլիական ակումբին, որովհետև ուժի մեջ կմտնի Կիլիան Մբապեի տրանսֆերը «Մոնակոյից» 180 միլիոն եվրոյով գնելու պարտավորությունը:
Տրանսֆերների վրա ամենածախսատար ակումբների եռյակը եզրափակում է «Մանչեսթեր Յունայթեդը» (747):
Թիմի կազմի համար ամենաքիչ գումարը վճարել է «Տրուան»: Ֆրանսիական ակումբը կատարել է ընդամենը 2 միլիոն եվրոյի տրանսֆեր:
Թոփ-10-ը
1. «Մանչեսթեր Սիթի» – 878 միլիոն եվրո
2. «ՊՍԺ» – 805
3. «Մանչեսթեր Յունայթեդ» – 747
4. «Բարսելոնա» – 725
5. «Չելսի» – 592
6. «Ռեալ» – 497
7. «Լիվերպուլ » – 461
8. «Յուվենտուս» – 448
9. «Արսենալ» – 403
10. «Էվերթոն » – 365
Բոլոր 98 թիմերի ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում