Չանչարևիչ․ «Ալաշկերտ» տեղափոխությունը նոր մարտահրավեր է ինձ համար
18/02/2018 15:44
Նմանատիպ
«Ալաշկերտի» նորեկ, Սերբիայի ազգային հավաքականի դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը տեղի պարբերականներից մեկին տված հարցազրույցում գովասանքով է խոսել Հայաստանի չեմպիոնի մասին։
««Պարտիզանից» և «Ցրվենա Զվեզդայից» բացի Սերբիայում «Ալաշկերտի» խաղամակարդակի թիմ չկա: «Ալաշկերտը» որակյալ կազմ ունի: Այստեղ են հանդես իմ 4 հայրենակիցներ, ինչպես նաև Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ:
Բոլոր խաղային դիրքերում մրցակցություն կա։ Մեկնարկային կազմում տեղ վաստակելու համար ես մրցակցելու եմ Հայաստանի հավաքականի դարպասապահ Արսեն Բեգլարյանի հետ:
«Ալաշկերտ» տեղափոխությունը նոր մարտահրավեր է ինձ համար: Ցանկանում եմ օգնել թիմիս կրկին հաղթել առաջնությունում և հաջող հանդես գալ եվրագավաթներում»,- Չանչարևիչի խոսքը փոխանցում է «Ալաշկերտի» մամուլի ծառայությունը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում