«Լեգանես» – «Ռեալ». Ռոնալդուն ու Նավասը չեն հայտնվել հայտացուցակում
21/02/2018 15:09
Նմանատիպ
Այսօր կկայանա Իսպանիայի առաջնության 16-րդ տուրից հետաձգված՝ «Լեգանես» – «Ռեալ» հանդիպումը:
«Արքայական ակումբի» մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ մրցավեճին չի մասնակցելու թիմի ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուն: Պորտուգալացուն հանգստի հնարավորություն է տրվել: Նույն պատճառով խաղը բաց կթողնի նաև դարպասապահ Կեյլոր Նավասը:
Վնասվածքների պատճառով մադրիդյան փոքր դերբին բաց կթողնեն նաև Լուկա Մոդրիչը, Թոնի Կրոսը, Մարսելոն և Խեսուս Վալյեխոն:
Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 21:45-ին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում