Եվրոպա լիգայի բոլոր արդյունքներն ու քառորդ եզրափակչի մասնակիցները (տեսանյութ)
Նմանատիպ
Ավարտվեց Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչը: Այսօր կայացան 8 դիմակայութունների պատասխան հանդիպումները, որոնց արդյունքում հայտնի դարձան քառորդ եզրափակչի բոլոր մասնակիցները:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի թիմը` «Արսենալը» կամային հաղթանակ տոնեց «Միլանի» նկատմամբ և շարունակելու է տիտղոսի համար պայքարը:
Գլխավոր անակնկալը գրանցվեց Ֆրանսիայում, որտեղ «Լիոնը» 2:3 հաշվով պարտվեց Մոսկվայի ԲԿՄԱ-ին ու դուրս մնաց հետագա պայքարից: Եվրոպա լիգայի եզրափակչի կազմակերպիչները Ռուսաստանում հաղթել էին 1:0 հաշվով, սակայն արտագնա ավելի շատ գոլերի հաշվարկում զիջեցին «բանակայիններին»:
Ուշագրավ է, որ պատասխան խաղերը սեփական հարկի տակ անցկացնող թիմերից միայն երկուսին հաջողվեց դիմակայության հաղթող դառնալ («Արսենալ» և «Ռեդ Բուլ Զալցբուրգ»):
1/8 եզրափակչի պատասխան խաղերում գրանցվել են հետևյալ արդյունքները.
«Լոկոմոտիվ» – «Ատլետիկո»` 1:5 (առաջին խաղում` 0:3)
«Վիկտորիա» Պ. – «Սպորտինգ»` 2:1 (լ.ժ, առաջին խաղում ` 0:2)
«Ատլետիկ» Բ. – «Օլիմպիկ» Մ.` 1:2 (1:3)
«Դինամո» Կ. – «Լացիո»` 0:2 (2:2)
«Զենիթ» – «Լեյպցիգ»` 1:1 (1:2)
«Արսենալ» – «Միլան»` 3:1 (2:0)
«Լիոն» – ԲԿՄԱ` 2:3 (1:0)
«Զալցբուրգ» – «Բորուսսիա» Դ.` 0:0 (2:1)
Եվրոպա լիգայի քառորդ եզրափակիչ մտած թիմերը.
«Ատլետիկո», «Մարսել», «Սպորտինգ», «Լացիո», «Լեյպցիգ», «Արսենալ», ԲԿՄԱ, «Զալցբուրգ»:
Քառորդ եզրափակչի վիճակահանությունը կկայանա վաղը` մարտի 16-ին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում