Էրդողանն ու Մերկելը հեռախոսազրույց են ունեցել
16/03/2018 09:47
Նմանատիպ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Հեռախոսազրույցի ընթացքում Մերկելն ու Էրդողանը խոսել են երկկողմ հարաբերությունների, Թուրքիա-Եվրամիություն հարաբերությունների և տարածաշրջանային հարցերի վերաբերյալ:
Թուրքիայի նախագահը շնորհավորել է Մերկելին կրկին Գերմանիայի կանցլերի պաշտոնը զբաղեցնելու առնչությամբ՝ մաղթելով հաջողություններ:
Երկու երկրի առաջնորդներն անդրադարձել են նաև Թուրքիայի կողմից Սիրիայի Աֆրին շրջանում իրականացվող «Ձիթենու ճյուղ» գործողությանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում