Էրդողանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
23/03/2018 11:57
Նմանատիպ
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Սպիտակ տան պաշտոնական կայքը:
Կողմերը վերահաստատել են Թուրքիայի և ԱՄՆ միջև ամուր կապերի կարևորությունը՝ որպես ՆԱՏՕ-ի դաշնակիցներ և ռազմավարական գործընկերներ: Նախագահները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ:
Երկու երկրի առաջնորդները համաձայնության են եկել շարունակելու համագործակցությունը համատեղ ռազմավարական մարտահրավերներին դիմագրավելու հարցում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում