Արցախում զինծառայող է մահացել ծառի տապալման հետևանքով
25/03/2018 14:56
Նմանատիպ
Արցախի պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, ուժեղ քամու հետևանքով ծառի տապալման արդյունքում, մարտի 24-ի ժամը 16:55-ի սահմաններում, մահացել է ՊԲ զինծառայող, 1999թ. ծնված Արմեն Համայակի Հարությունյանը: «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։
«Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,- նշված է հաղորդագրության մեջ
Հետևեք մեզ նաև Telegram-ում