«Ժողովուրդ». Ո՞վ է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նորանշանակ դատավորը
Նմանատիպ
«Սերժ Սարգսյանի հրամանագրով մարտի 27-ին Հարություն Մանուկյանը և Արման Հովհաննիսյանը նշանակվեցին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ: Նկատենք, սակայն, նոր դատավորներից Հարություն Մանուկյանը պատահական մարդ չէ: Մասնավորապես` «Ժողովուրդ» օրաթերթին լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ Հարություն Մանուկյանը ՀՀ վճռաբեկ դատարանի դատավոր Ելենա Սողոմոնյանի որդին է: Ի դեպ, Ելենա Սողոմոնյանը 2009 թվականի ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր է, դեռ ավելին` 2015 թվականից հանդիսանում է ՀՀ արդարադատության խորհրդի անդամ: Սակայն ապրիլի 30-ին Ելենա Սողոմոնյանի լիազորությունները կդադարեցվեն`պաշտոնավարման տարիքը լրանալու պատճառով: Ասել է, թե մայրը կհեռանա դատական համակարգից, բայց որդին նոր կսկսի իր քայլերը դատական համակարգում»,-գրում է թերթը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում