11.1 C
Yerevan

«Ելք»-ի ՔՊ անդամ պատգամավորները ԱԺ նիստերի դահլիճում գունավոր ծուխ բաց թողեցին

Նմանատիպ

Ճապոնիան Ուկրաինային կես միլիարդ դոլարի անհատույց օգնություն կտրամադրի

Ճապոնիայի իշխանությունները որոշել են 470 միլիոն դոլար անհատույց օգնություն...

Միջազգային լրահոս․ Մարտի 21

Times.am-ը ներկայացնում է անցնող օրվա միջազգային կարևոր իրադարձությունների ամփոփագիրը։ Իրավիճակն...

ՆԱՏՕ-ում կարծում են, որ Ռուսաստանը օգնություն է խնդրել Չինաստանից

«Մենք նշաններ ենք տեսնում, որ Ռուսաստանը դիմել է Չինաստանին...

Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունը ներկայացնող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ պատգամավորները խորհրդարանի նիստերի դահլիճում գունավոր «ծխային շոու» իրականացրեցին: «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի և հարակից նախագծերի փաթեթի քննարկման ընթացքում ելույթի համար գրանցվեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը:

Իր ելույթի ընթացքում Արարատ Միրզոյանը քաղաքացիներին կոչ արեց ապրիլի 13-ին, ժամը 18:30-ին լինել Ազատության հրապարակում և սկիզբ դնել իրենց երազած Հայաստանի կերտմանը: «Այնտեղ մենք միասին կվառենք մեր ազատության ջահը»,- հայտարարեց Արարատ Միրզոյանը: Ելույթից հետո նա հրավառության նյութ վառեց, որը գունավոր ծուխ էր արձակում: Միրզոյանին միացավ նաև «Ելք» խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Լենա Նազարյանը:

Ակցիայից հետո Արարատ Միրզոյանն ու Լենա Նազարյանը լքեցին նիստերի դահլիճը:

«Շոուն ոնց որ թե չստացվեց, դռները բացեք նորմալ աշխատենք»,- հայտարարեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Այնուհետև «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանն առաջարկեց ընդմիջում հայտարարել՝ մինչև դահլիճում տարածված ծուխը կանցնի: «Պարոն Գորգիսյան, դուք և ձեր խմբակցությունը: Ի՞նչ ընդմիջում: Ընդմիջումը քվեարկություններից առաջ և հետո կարող եք վերցնել: Շարունակում ենք աշխատանքը: Պարզապես թող հանրությունը որոշի, թե խորհրդարանում ով ինչով է զբաղված»,- արձագանքեց Շարմազանովը:

Իրավիճակին արձագանքեց նաև ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: «Հարգելի գործընկերներ, մենք այս պահին քննարկում ենք մի նախագիծ, որը նպատակ ունի պաշտպանել քաղաքացիներին, նրանց անդորրը, նրանց անվտանգությունը, և մենք ականատես ենք լինում մի երևույթի, որը նախևառաջ հրդեհի վտանգի է ենթարկում Ազգային ժողովի շենքը, երկրորդը՝ թունավոր նյութեր շնչելու պարտադրանք է առաջացնում այն պատգամավորների մոտ, ովքեր հիմա այստեղ աշխատում են: Ես հիմա հանդես եմ գալիս ոչ միայն որպես Ազգային ժողովի նախագահ, այլ նաև որպես քաղաքացի և բժիշկ, որը չի կարող հանդուրժել, որ քաղաքական կամ որևէ այլ նպատակներից ելնելով պատգամավորներին և քաղաքացիներին դնեն այնպիսի պայմանների մեջ, որոնք կարող են վտանգել նրանց առողջությունը և կյանքը: Դուք պատկերացնում եք՝ եթե այստեղ հրդեհ լինի, 700 աշխատակից վտանգի մեջ կլինի: Ես այս արարքն անընդունելի եմ համարում»,- ասաց ՀՀ ԱԺ նախագահը:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ հայտարարեց, որ Ազգային ժողովի կանոնակարգը թույլ է տալիս համապատասխան միջոցներ ձեռնարկել նման իրավիճակներում: «Սա մանկապարտեզ չի, Ազգային ժողով է»,- եզրափակեց Շարմազանովը:

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

Ճապոնիան Ուկրաինային կես միլիարդ դոլարի անհատույց օգնություն կտրամադրի

Ճապոնիայի իշխանությունները որոշել են 470 միլիոն դոլար անհատույց օգնություն...

Միջազգային լրահոս․ Մարտի 21

Times.am-ը ներկայացնում է անցնող օրվա միջազգային կարևոր իրադարձությունների ամփոփագիրը։ Իրավիճակն...

ՆԱՏՕ-ում կարծում են, որ Ռուսաստանը օգնություն է խնդրել Չինաստանից

«Մենք նշաններ ենք տեսնում, որ Ռուսաստանը դիմել է Չինաստանին...