22.1 C
Yerevan

«Ռեալ» – «Յուվենտուս» դիմակայության ելքը որոշվեց վերջին վայրկյաններին (տեսանյութ)

Նմանատիպ

Սուսաննա Գաբոյանը ԵԱ-ի 7-րդ տուրում հաղթել է աշխարհի նախկին չեմպիոնին

Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են պայքարը Եվրոպայի կանանց անհատական...

Հավասար խաղում Հայաստանի հավաքականը պարտվեց

Ավարտվեց Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի առաջին մրցափուլի Հայաստան-Թուրքիա հանդիպումը։ Մեր...

Կիլիան Մբապեն Ֆրանսիայի հավաքականում խփած գոլերով շրջանցեց Բենզեմային

Մարտի 24-ին Ֆրանսիայի հավաքականը Եվրո-2024-ի որակավորման խաղում «Ստադ դե...

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի «Ռեալ» – «Յուվենտուս» պատասխան խաղը թրիլերային ընթացք ու ավարտ ունեցավ:

Առաջին մրցավեճում 0:3 հաշվով պարտվելուց հետո թուրինցիները կարողացան երեք անգամ գրավել տանտերերի դարպասը և հավասարացնել ընդհանուր դիմակայության հաշիվը: Առաջին կեսում գլխի հարվածներով դուբլի հեղինակ դարձավ Մարիո Մանջուկիչը: Երկրորդ կեսի սկզբում Բլեզ Մատյուիդին օգտվեց Կեյլոր Նավասի կոպիտ սխալից ու գրավեց դարպասը:

Որոշիչ դարձավ մրցավարի ավելացրած վերջին` երրորդ րոպեն: Լուկաս Վասկեսի նկատմամբ խախտման համար մրցավար Մայքլ Օլիվերը 11-մետրանոց նշանակեց: Դժգոհ իտալացիները հարձակվեցին անգլիացու վրա, ով դրա համար կարմիր քարտ ցույց տվեց «Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնին: 11-մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Կրիշտիանու Ռոնալդուն, և «Ռեալը» դուրս եկավ կիսաեզրափակիչ: Ընդհանուր հաշիվն է` 4:3:

Չեմպիոնների լիգա, քառորդ եզրափակիչ, պատասխան հանդիպում

«Ռեալ» – «Յուվենտուս»` 1:3 (առաջին խաղում` 3:0)
Գոլերը՝ Ռոնալդու (90+8 11մ) – Մանջուկիչ (2, 37), Մատյուիդի (61)
Հեռացում՝ Բուֆֆոն (90+3)

spot_imgspot_img