15.1 C
Yerevan

Էրդողանը նախագահական ընտրություններում կին մրցակից կունենա. Աքշեները կառաջադրի իր թեկնածությունը

Նմանատիպ

Ռուսաստան-ԱՄՆ պատերազմի հետևանքները կլինեն հրեշավոր․Մեդվեդև

Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ-ի բանակների միջև բախման հետևանքները հրեշավոր...

ԵՄ-ն նախապատրաստում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 11-րդ փաթեթը

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ՝ 11-րդ փաթեթում ԵՄ-ն պլանավորում է...

Բաքուն հերքում է, բայց Ադրբեջանի դեսպանը հրավիրվել է Նիդերլանդների ԱԳՆ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեն հայտարարել...

Թուրքիայի «Լավ» կուսակցության առաջնորդ Մերալ Աքշեները հայտարարել է երկրի արտահերթ նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Աքշեների հայտարարությունն անմիջապես հաջորդեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը, ով տեղեկացրեց, որ հունիսի 24-ին արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու:

«Ես հանրապետության նախագահի թեկնածու եմ: 100 հազար ստորագրությամբ առաջադրելու եմ նախագահի թեկնածությունս»,– հայտարարել է Աքշեները:

Նա համոզմունք է հայտնել, որ իր կուսակցությունը մասնակցելու է խորհրդարանական ընտրություններին և հաղթանակ է տոնելու:

Թուրքիայում 2018 թվականի հունիսի 24-ին արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն: Այս մասին «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) առաջնորդ Դևլեթ Բահչելիի հետ հանդիպման արդյունքներով հայտարարել է Թուրքիայի գործող նախագահ, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Թուրքիայի նախագահն իր խոսում նշել է, թե 2016 թվականի ռազմական հեղաշրջման փորձը ցույց է տվել գործող համակարգից անմիջապես նախագահական համակարգի անցնելու անհրաժեշտությունը:

Թուրքիայում 2017 թվականի ապրիլին իրականացված սահմանադրական հանրաքվեի արդյունքներով երկիրն առաջիկա ընտրություններից հետո անցում էր կատարելու նախագահական կառավարման համակարգի: Ընտրությունների անցկացումը նախատեսված էր 2019 թվականի նոյեմբերին:

spot_imgspot_img