11.1 C
Yerevan

«Ժողովուրդ». Դժվար է պատկերացնել, թե ինչի շուրջ կարող է տեղի ունենալ ակնարկվող երկխոսությունը

Նմանատիպ

ZAHA երկկենցաղ զրահամեքենաները՝ թուրքական սպառազինության մաս

Zaha զրահապատ դեսանտագրոհային մեքենաների առաջին խմբաքանակը անցել է Թուրքիայի...

Ուկրաինան ավելի քան 500 միլիոն դոլարի անօդաչուներ կգնի. Զելենսկի

Ուկրաինան առնվազն 20 միլիարդ գրիվնա (ավելի քան 541 միլիոն...

Ադրբեջանի դիրքային առաջխաղացումից հետո ռուս խաղաղապահները դիրքավորվել են տվյալ բարձունքին և վերահսկում են այն. Շտաբ

Արցախի Հանրապետության տեղեկատվական շտաբից հայտնում են. «Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր ճանապարհին հարակից բարձունքներից...

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախագահական երկու ժամկետից հետո արդեն վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի իշխանավարման դեմ Հայաստանում մեկ շաբաթից ավելի անցկացվող բողոքի ցույցերը լուրջ անհանգստություն են պատճառել իշխանություններին, և հիմա նրանք ընդդիմությանը երկխոսության առաջարկ են անում: Նախօրեին «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում այդ մասին ակնարկել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Երեկ արդեն իշխող կոալիցիայի անդամ ՀՅԴ-ն է հայտարարություն տարածել՝ նշելով, թե բողոքի ցույցերը «համակարգային փոփոխությունների, որակական, խորքային բարեփոխումների հանրային պահանջի վկայությունն են», ու կոչ արել խորհրդարանական ուժերին նորընտիր նախագահի հովանու ներքո քաղաքական խորհրդակցությունների հարթակ ստեղծել: Այս հայտարարության համատեքստում նախագահ Արմեն Սարգսյանն էլ իր հերթին նշել է. «Իմ խորին համոզմամբ, նման վիճակների միակ լուծումը երկխոսությունն է ցանկացած ձևաչափով, միմյանց տեսակետների հարգումն ու հանդուրժողականությունը: Որպես պետության ղեկավար` ես հրավիրում եմ կողմերին երկխոսության` ստեղծված վիճակից լավագույն ելք գտնելու համար»,- ասել է Արմեն Սարգսյանը:

Ակնհայտ է՝ և՛ Արմեն Սարգսյանը, և՛ ՀՅԴ-ն իրենց հայտարարություններն արել են պետության փաստացի ղեկավար Ս. Սարգսյանի հետ համաձայնեցված: Վերջին տասը տարիները ցույց են տվել, որ Ս. Սարգսյանն ինչ-որ փոխզիջումների գնացել է ստիպված՝ փողոցի ճնշման արդյունքում: 2008թ. հետո նա հանրահավաքային պայքարի ճնշման ներքո ազատ արձակեց քաղբանտարկյալներին, նաև ընդդիմության պահանջով ԸՕ-ում համապատասխան դրույթներ ամրագրեց: Բայց հետո տեսնելով, որ զիջումների արդյունքում թուլացել է հասարակական ճնշումը, կրկին ամրապնդել է իր դիրքերը` փորձելով ընդդիմությանը կազմաքանդել: Կարելի է կռահել, որ նույնն է սպասվում նաև հիմա: Միաժամանակ դժվար է պատկերացնել, թե ինչի շուրջ կարող է տեղի ունենալ այդ երկխոսությունը: Հասարակության մեծամասնությունն այսօր չի ցանկանում Սերժ Սարգսյանին տեսնել երկրի ղեկավարի, տվյալ դեպքում` վարչապետի պաշտոնում՝ հենց նրա վարած քաղաքականության արդյունքում»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

spot_imgspot_img