Ձեր մասնագիտական հմտությունները կօգնեն Հայաստանին հասնելու նոր հաջողությունների. Նազարբաևի ուղերձը Սերժ Սարգսյանին

Ձեր մասնագիտական հմտությունները կօգնեն Հայաստանին հասնելու նոր հաջողությունների. Նազարբաևի ուղերձը Սերժ Սարգսյանին

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության վարչապետ Սերժ Սարգսյանին: 

«Հարգելի՛ Սերժ Ազատի,
Ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
Համոզված եմ, որ Ձեր մասնագիտական հմտությունները և կյանքի փորձը կօգնեն բարեկամ Հայաստանին հասնելու նոր հաջողությունների իր դինամիկ զարգացման ճանապարհին:

Վստահություն եմ հայտնում, որ Ղազախստանի և Հայաստանի միջև ավանդական բարեկամական և ջերմ փոխհարաբերությունները այսուհետ ևս կզարգանան՝ ի բարօրություն երկու երկրների ժողովուրդների:

Հարգելի՛ Սերժ Ազատի, օգտնվելով առիթից, մաղթում եմ Ձեզ քաջառողություն և հաջողություններ նոր պատասխանատու պաշտոնում Ձեր նախաձեռնություններում, իսկ Հայաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում