Վահե Ստեփանյանն ազատվել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից

Վահե Ստեփանյանն ազատվել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, Times.am: Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը մայիսի 8-ին՝ լիազորությունները վայր դնելուց առաջ ընդունել է որոշում Վահե Ստեփանյանին ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատելու մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին որոշումը տեղադրված է e-gov.am կայքում:

Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արթուր Սարգսյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում