Գարո Փայլանը 18 ամիս անց Դեմիրթաշին հանդիպելու թույլտվություն է ստացել
15/05/2018 14:35
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Գարո Փայլանը հայտնել է, որ մայիսի 15-ին պատրաստվում է այցելել կուսակցության կողմից նախագահի թեկնածու առաջադրված, բանտում գտնվող Սելահաթթին Դեմիրթաշին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նա գրառում է կատարել թվիթերյան իր միկրոբլոգում:
Նա հայտնել է, որ Դեմիրթաշին հանդիպելու թույլտվություն ստանալու համար արդարադատության նախարարությանն էր դիմել 18 ամիս առաջ: Եվ նոր միայն նախարարը համաձայնել է թույլ տալ նրան հանդիպել Դեմիրթաշին:
Մեջլիսի հայ պատգամավորը նշել է, որ պատրաստ է քրդամետ կուսակցության նախագահի թեկնածուին փոխանցել բոլորի ողջույնները, առաջարկները, հաղորդագրությունները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում