Գրիզման․ Շատ եմ ցանկանում հաղթել Եվրոպա լիգայում
Նմանատիպ
Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը խոսել է Եվրոպա լիգայի եզրափակիչ՝ «Մարսելի» հետ մայիսի 16-ին, Լիոնում կայանալիք եզրափակիչ հանդիպման մասին։
-Իսպանիայի Սուպերգավաթը նվաճելուց հետո սա կարող է դառնալ իմ առաջին լուրջ տիտղոսը։ Շատ եմ ցանկանում հաղթանակ տոնել առաջիկա խաղում։ Կանեմ ամեն ինչ թիմակիցներիս օգնելու համար։
Լիոնում խաղալն ինձ համար ֆանտաստիկ կլինի։ Իմ ծննդավայրն ընդամենը 45 րոպե հեռավորության վրա է գտնվում Լիոնից։ Այնպես որ՝ խաղին մարզադաշտից կհետևեն մեծաթիվ հարազատներ։ Քաղաքի և մարզադաշտի հետ կապված հաճելի հիշողություններ ունեմ․ 2013 թվականի օգոստոսին Չեմպիոնների լիգայի շրջանակում «Ռեալ Սոսյեդադի» կազմում «մկրատ» տեսակի գոլով աչքի ընկան։ Նախկինում այստեղ վատ չեմ խաղացել, ուստի հույս ունեմ՝ կշարունակեմ նույն ոգով,- Գրիզմանի խոսքը փոխանցում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում