Հայաստանում գրանցված երկրաշարժին հաջորդել է 9 հետցնցում

Հայաստանում գրանցված երկրաշարժին հաջորդել է 9 հետցնցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Հայաստանի Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս-արևելք հունիսի 6-ին գրանցված երկրաշարժին հաջորդել է 9 հետցնցում, որոնցից յուրաքանչյուրի ուժգնությունը նախորդների համեմատությամբ եղել է ավելի ցածր: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Երկրաշարժին հաջորդել են հետևյալ հետցնցումները. տեղական ժամանակով ժամը 23:03-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 19:03-ին), օջախի 10 կմ խորությամբ, 2.9 մագնիտուդով, որը զգացվել է Սպիտակ, Վանաձոր և Ստեփանավան քաղաքներում 3-4 բալ ուժգնությամբ, Գյումրի քաղաքում և Շիրակամուտ գյուղում՝ 2-3 բալ:

Ժամը 20:05-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 16:05-ին), օջախի 10 կմ խորությամբ, 2.5 մագնիտուդով երկրաշարժը զգացվել է Սպիտակ և Վանաձոր քաղաքներում 2-3 բալ ուժգնությամբ:

Ժամը 20:43-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 16:43-ին), օջախի 10 կմ խորությամբ, 3.1 մագնիտուդով, որը զգացվել է Սպիտակ, Վանաձոր և Ստեփանավան քաղաքներում 3-4 բալ ուժգնությամբ և Թումանյան քաղաքում՝ 3 բալ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում