«Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունները չեն մասնակցի ՍԴ դատավորի ընտրությանը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Ազգային ժողովի «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունները չեն մասնակցի Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության քվեարկությանը:
Ազգային ժողովի նիստի մեկնարկին վարման կարգի վերաբերյալ ձայնի իրավունք խնդրեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը և հայտարարեց, որ իրենք չեն մասնակցել քվեարկությանը:
«Հաշվի առնելով Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի հետ երեկվա հարցուպատասխանը, ինչպես նաև մտահոգությունները քաղաքացիական հասարակության կողմից, «Ելք» խմբակցությունը չի մասնակցելու քվեարկությանը, և հույս ունենք, որ դատավորը չի ընտրվի»,- ասաց Մարուքյանը:
Վարման կարգի վերաբերյալ ձայնի իրավունք խնդրեց նաև «Ծառուկյան խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: «Հաշվի առնելով այն, որ թեկնածուն որևէ հարցի հստակ պատասխան չտվեց, հաշվի առնելով այն, որ մենք չտեսանք, որ նա կարող է ունենալ սեփական կարծիք լրջագույն խնդիրների վերաբերյալ, կարող է ունենալ մասնագիտական խիզախություն և համարձակություն իր կարծիքը պաշտպանելու, եթե անգամ այն տարբերվող է, «Ծառուկյան» դաշինքը ևս չի մասնակցելու այդ քվեարկությանը»,- հայտարարեց Զոհրաբյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում