Բասկետբոլի հավաքականը կմրցի Սիրիայի թիմի հետ
15/06/2018 18:53
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Բասկետբոլի Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Սիրիայի հետ:
Հայաստանի ազգային հավաքականը հունիսի 25-ին Բեյրութի «Ֆոհուդ Շեհաբ» մարզադահլիճում կանցկացնի ընկերական հանդիպում Սիրիայի հավաքականի հետ:
Հանդիպումը կմեկնարկի ժամը՝ 17:00-ին (Երևանի ժամանակով՝ 18:00-ին):
Հիշեցնենք, որ հունիսի 20-ին Հայաստանի ընտրանին մեկնելու է Բեյրութ, որտեղ հունիսի 21-ից 23-ը մասնակցելու է միջազգային մրցաշարի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում