Էրդողանը կոչ է արել վերջ դնել դոլարի գերիշխանությանը համաշխարհային առևտրում
03/09/2018 11:01
Նմանատիպ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ անհրաժեշտ է վերջ դնել համաշխարհային առևտրում դոլարի գերիշխանությանը, հայտնում է Hurriyet-ը:
Մասնավորապես, Էրդողանը նշել է, որ համաշխարհային առևտրում կախվածությունը դոլարից մեծ խնդիր է դարձել: Նա մեկնաբանել է, որ անհրաժեշտ է աստիճանաբար դադարեցնել դոլարի մենաշնորհը՝ տեղական և ազգային արժույթներ օգտագործելով:
Հիշեցնենք, որ օգոստոսի կեսերին Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ իր երկիրը պատրաստվում է Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի և Ուկրաինայի հետ անցնել ազգային արժույթով հաշվարկներ անելուն: Նա նաև նշել էր, որ կցանկանար Եվրամիության հետ եվրոյով հաշվարկներ իրականացնել:
Ավելի վաղ Իրանն ու Իրաքը հրաժարվել են համատեղ առևտրային գործարքները դոլարով իրականացնելուց:
Հետևեք մեզ նաև Telegram-ում