Վարչապետի որոշմամբ Շառլ Ազնավուրի հուղարկավորության օրը՝ հոկտեմբերի 6-ին, Հայաստանում սգո օր կհայտարարվի
04/10/2018 19:45
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հուղարկավորության օրը՝ հոկտեմբերի 6-ին, Հայաստանում սգո օր կհայտարարվի:
Այս մասին Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այսօր որոշում եմ ստորագրել Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի հուղարկավորության օրը՝ հոկտեմբերի 6-ին, Հայաստանում սգո օր հայտարարելու մասին»,-մասնավորապես, նշել է վարչապետ Փաշինյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում