Պատանի շախմատիստները հաղթանակներ են տոնել Օլիմպիադայի 2-3-րդ տուրերում
27/11/2018 13:02
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի պատանեկան թիմը շարունակում է ելույթները համաշխարհային Օլիմպիադայում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մեկ օրում խաղարկված երկու տուրում Հայաստանի ընտրանին նախ 3,5-0,5 հաշվով առավելության հասավ Ղրղզստանի թիմի նկատմամբ, այնուհետև` 3-րդ տուրում, 2,5-1,5 հաշվով հաղթեց Դանիայի ընտրանուն:
Այժմ Հայաստանի ընտրանին ունի 4 միավոր և առաջատարներից հետ է ընդամենը 2 միավորով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում