Լիլիթ Մկրտչյանը Շարժայի մրցաշարի առաջատարից ետ է մեկ միավորով
19/12/2018 11:39
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի կանանց թիմի անդամ Լիլիթ Մկրտչյանը հաղթանակ է տոնել Շարժայի մրցաշարում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Արաբական Միացյալ Էմիրություններում անցկացվող Շարժայի կանանց գավաթ ավանդական միջազգային մրցաշարի 7-րդ տուրում Լիլիթ Մկրտչյանը գերազանցել է մրցակցին: Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ` Սոնա Ասատրյանը ևս հաղթել է, Արմինե Բաբայանն էլ պարտություն է կրել:
7-րդ տուրից հետո Լիլիթ Մկրտչյանը առաջատարից ետ է մնում մեկ միավորով: Նա ունի 5,5 միավոր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում