ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման որոշումը պետք է ստորագրեն կազմակերպության անդամ բոլոր երկրների ղեկավարները. ՀԱՊԿ մամուլի խոսնակ

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման որոշումը պետք է ստորագրեն կազմակերպության անդամ բոլոր երկրների ղեկավարները. ՀԱՊԿ մամուլի խոսնակ

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար նշանակելու մասին կազմակերպության հավաքական անվտանգության խորհրդի որոշումը ստորագրելու ժամկետները հստակեցված չեն. այդ փաստաթուղթը պետք է ստորագրեն կազմակերպության անդամ բոլոր երկրների ղեկավարները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ռիա նովոստի»-ին ասել է ՀԱՊԿ մամուլի խոսնակ Վլադիմիր Զայնետդինովը:

Նա նաև հավելել է, որ ՀԱՊԿ քարտուղարությունը տեղեկատվություն չունի, թե Լուկաշենկոյից բացի կազմակերպության անդամ երկրների ղեկավարներից որևէ մեկը ստորագրե՞լ է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակելու մասին որոշման նախագիծ, թե՞ ոչ, քանի որ դրա ժամկետները դեռ հստակեցված չեն: «Ես այդ մասին որևէ տեղեկություն չունեմ»,- ասել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում