Թուրքիան պատրաստվում է միայնակ տապալել ԻՊ-ին
25/12/2018 20:31
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Թուրքիան կարող է Սիրիայում միայնակ տապալել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը։ Այս մասին, «Լենտա.ռու»-ի փոխանցմամբ, հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն։
Նա նշել է, որ Անկարան պատրաստ է համագործակցել այլ երկրների՝ Իրանի և Ռուսաստանի, ինչպես նաև՝ կոլաիցիայի գործընկերների հետ։ Միաժամանակ, Չավուշօղլուն նշել է, որ Սիրիայի հետ կոոպերացիայի մասին խոսք չի գնում։
Թուրքիայի ԱԳ նախարարը նաև նշել է, որ Թուրքիան և Միացյալ նահանգները պայմանավորվել են սիրիական Մանբիջի հարցում ճանապարհային քարտեզի իրականացման շուրջ՝ մինչ Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերումը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում