5.1 C
Yerevan

Որդեգրված անձը 18 տարին լրանալուց հետո իրավունք կունենա ստանալ կենսաբանական ծնողների վերաբերյալ տվյալներ

Նմանատիպ

10-11 բալ ուժգնությամբ նոր երկրաշար Թուրքիայում

«Երևանի ժամանակով ժամը 14:24-ին Թուրքիայի Քահրամանմարաշ քաղաքից 60 կմ...

Զոհերի թիվը անցնո՞ւմ է 17.000, թե Էրդողանը չգիտի սեփական երկրի պատմությունը

«Թուրքիայիում 7,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով առնվազն 912 մարդ...

Ադրբեջանը կրկին արգելափակել է Արցախի գազամատակարարումը

Ադրբեջանը կրկին արգելափակել է Հայաստանից Արցախը սնուցող միակ գազատար...

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հաստատեց «Տասնութ տարին լրացած որդեգրված անձին իր որդեգրման փաստի, ծննդավայրի և ժամանակի, ինչպես նաև իր կենսաբանական ծնողների անձնական տվյալների վերաբերյալ տեղեկությունների տրամադրման կարգը:

Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը նշեց՝ նախագիծը թույլ է տալիս, որ որդեգրված անձը 18 տարին լրանալուց հետո իրավունք ունենա իմանալու իր կենսաբանական ծնողների վերաբերյալ տվյալներ: «Այս փոփոխությունը կատարվել է ի ապահովումն անձնական կյանքի հարգանքի իրավունքի: Մինչև հիմա դա չի եղել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց նա՝ հավելելով, որ նման իրավունք ունեն նաև կենսաբանական ծնողներն, և նրանք իրավունք ունեն գաղտնի մնալ: «Եթե կենսաբանական ծնողները չեն տալիս իրենց համաձայնությունը, ապա որդեգրված անձն իրավունք ունի ստանալու գոնե այնպիսի տեղեկություններ, որոնք բավարար են, բայց նույնականացման հնարավորություն չեն տալիս»,– ընդգծեց Զեյնալյանը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ նման որոշման ընդունումը նպատակ է հետապնդում ապահովել ՀՀ ընտանեկան օրենսգրքի 128-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված ընթացակարգը, մասնավորապես՝ կանոնակարգել 18 տարին լրացած անձին պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից վերջինիս որդեգրման փաստի, ծննդավայրի, ծննդյան ժամանակի, կենսաբանական ծնողների անձնական տվյալների տրամադրման գործընթացը:

Մասնավորապես, ՀՀ օրենսդրությամբ, որդեգրված չափահաս անձը իրավունք ունի իր որդեգրման մասին տեղեկություններ ստանալ միայն որդեգրողի մահվան դեպքում, իսկ որդեգրողի համաձայնության բացակայության դեպքում միայն դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա:

Վերը նշված դրույթը պաշտպանում էր որդեգրողների շահերը՝ միաժամանակ անտեսելով թե որդեգրվածի եւ թե կենսաբանական ծնողների շահերը: Փորձը ցույց է տալիս, որ որդեգրվածը ցանկություն է հայտնում տեղեկություններ ստանալ իր կենսաբանական ծնողների մասին:

Ըստ նախագծի՝ պետական, ինչպես նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների՝ ի դեմս ՔԱԿԳ մարմինների, կողմից 18 տարին լրացած որդեգրված անձանց՝ վերջիններիս կողմից ներկայացված դիմումի հիման վրա, տրամադրվելու են տեղեկանքներ իրենց որդեգրման փաստի, որը ներառում է որդեգրվածի՝ մինչեւ որդեգրումը անվան, հայրանվան, ազգանվան, ծննդյան ժամանակի, ծննդյան վայրի, ինչպես նաեւ իրենց կենսաբանական ծնողների անձնական տվյալների մասին, այդ թվում՝ ազգության, արյան խմբի, հիվանդությունների մասին տեղեկատվություններ:

Կենսաբանական ծնողների անձնական տվյալների վերաբերյալ տեղեկությունները տրամադրվելու են միայն ծնողների՝ իրենց տվյալները որդեգրված երեխային տրամադրելու համաձայնության առկայության դեպքում:

Որդեգրվածը կարող է ցանկություն հայտնել ծանոթանալ միայն ծնողների հիվանդությունների, ազգության, քաղաքացիության եւ այլ տեղեկություններին՝ առանց նրանց նույնականացման: Վերը նշված կարգավորումները, մասնավորապես՝ դիմումի քննարկման, տեղեկանքները լրացնելու եւ տրամադրելու գործընթացները, տեղեկանքների տրամադրման ժամկետները, ձեւերը, տեղեկատվության հավաքագրելու ընթացակարգերը սահմանվում են նախագծով:

 

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

10-11 բալ ուժգնությամբ նոր երկրաշար Թուրքիայում

«Երևանի ժամանակով ժամը 14:24-ին Թուրքիայի Քահրամանմարաշ քաղաքից 60 կմ...

Զոհերի թիվը անցնո՞ւմ է 17.000, թե Էրդողանը չգիտի սեփական երկրի պատմությունը

«Թուրքիայիում 7,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով առնվազն 912 մարդ...

Ադրբեջանը կրկին արգելափակել է Արցախի գազամատակարարումը

Ադրբեջանը կրկին արգելափակել է Հայաստանից Արցախը սնուցող միակ գազատար...