Կարեն Գրիգորյանը Ռոկետաս դե Մար մրցաշարում գրավեց 3-րդ հորիզոնականը
12/01/2019 14:45
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը հաջող ելույթն է ունեցել Իսպանիայի միջազգային մրցաշարում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Իսպանիայում ավարտվեց Ռոկետաս դե Մար խոշոր միջազգային մրցաշարը, որին մասնակցում էին 22 երկրների 178 շախմատիստ: Մասնակիցների թվում էին 15 գրոսմայստեր, իսկ առաջին դասակարգված շախմատիստն էր Ալեքսեյ Շիրովը: Մրցաշարում Հայաստանը ներկայացնում էր գրոսմայստեր Կարեն Գրիոգրյանը: Հայ շախմատիստը 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և գրավեց 3-րդ հորիզոնականը: Նույնքան միավոր վաստակած Ալեքսեյ Շիրավը ավելի բարձր լրացուցիչ ցուցանիշների շնորհիվ դարձավ երկրորդը, իսկ մրցաշարի միանձնյա հաղթող դարձավ 7.5 միավոր վաստակած Դմիտրի Ֆրոլյանովը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում