Պաշտոնական Մոսկվան Բաքվում ՌԴ քաղաքացիների նկատմամբ խտրական վերաբերմունքի մասին գրություն է ուղարկել Ադրբեջանի դեսպանատուն
15/01/2019 20:09
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարությունը Ադրբեջանի օդանավակայաններում իր քաղաքացիների նկատմամբ խտրական վերաբերմունքի վերաբերյալ գրություն է ուղարկել ՌԴ-ում այդ երկրի դեսպանատուն:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ռիա Նովոստի»-ն:
«Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատունը ՌԴ արտգործնախարարությունից Ադրբեջանում իր քաղաքացիների նկատմամբ էթնիկ պատկանելությամբ պայմանավորված խտրական վերաբերմունքի մասին հուշագիր է ստացել»,- «Ռիա Նովոստի»-ին հայտնել է իր դիվանագիտական աղբյուրը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում