«Արսենալ»-ը հայտնել է Մխիթարյանի մարզումները վերսկսելու հստակ ժամկետը
17/01/2019 17:46
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հիմնական մարզումների կվերադառնա հաջորդ շաբաթ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ակումբի պաշտոնական կայքը: «Զինագործները» խոսել են հայ կիսապաշտպանի առողջական վիճակի մասին` փաստելով որ հայ ֆուտբոլիստը թիմի հետ կմարզվի հունվարի 20-ից հետո: Իսկ Ռոբ Հոլդինգը և Դանի Ուելբեկը շարունակում են ապաքինվել վնասվածքներից:
22-րդ տուրից հետո «Արսենալ»-ն ունի 41 միավոր և մրցաշարային աղյուսակում 5-րդն է:
Հաջորդ հանդիպումը «զինագործները» կանցկացնեն հունվարի 19-ին` սեփական հարկի տակ հյուրընկալելով «Չելսի»-ին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում