«Շիրակ»-ն առաջին ֆուտբոլիստին ձեռք բերեց ձմեռային տրանսֆերի ընթացքում
06/02/2019 15:46
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Շիրակն» այս տարվա առաջին ձեռքբերումները կատարեց ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` թիմի կազմ են վերադարձել գյումրեցի հարձակվող Դավիդ Ղանդիլյանը և սերբ պաշտպան Մարկո Պրլևիչը: Բուժզննումը հաջողությամբ անցնելուց հետո ֆուտբոլիստների հետ պայմանագրեր են ստորագրվել, որոնք նախատեսված են մինչև 2019 թվականի հունիսը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում