Հայկ Մարտիրոսյանը «Աէրոֆլոտ օփեն»-ի առաջատարներից է
27/02/2019 10:45
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի անդամ Հայկ Մարտիրոսյանը շարունակում է մնալ «Աէրոֆլոտ օփեն» միջազգային մրցաշարի առաջատարներից:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի երկրորդ տուրում Մարտիրոսյանը կրկին կիսեց միավորը ռուս մրցակցի հետ: Ոչ-ոքի խաղաց նաև Տիգրան Պետրոսյանը, Արամ Հակոբյանը, Մանուէլ Պետրոսյանը հաղթանակներ տոնեցին: Իսկ Շանթ Սարգսյանը պարտվեց:
Այժմ 8 հնարավորից հավաքելով 6 միավոր` Հայկ Մարտիրոսյանը «Աէրոֆլոտ օփեն» մրցաշարի 3 առաջատարներից մեկն է:
B ենթախմբում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակի հասավ միայն Էլինա Դանիելյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում