Բոսնիա և Հերցեգովինա-Հայաստան. Կադրային 2 պարզաբանում ՀՖՖ-ից
21/03/2019 17:04
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, Panorama.am: Մարտի 23-ին Սարաևոյի «Գրբավիցա» մարզադաշտում կկայանա Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտրական փուլի Բոսնիա և Հերցեգովինա-Հայաստան հանդիպումը:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ հավաքականի հայտացուցակում կա փոփոխություն. Արսեն Բեգլարյանը չի մեկնի Բոսնիա և Հերցեգովինա վնասվածքի պատճառով:
Բացի այդ, հաղորդվում է, որ Յուրա Մովսիսյանն ընդգրկված է ընդհանուր հայտացուցակում, բայց չի մասնակցի հանդիպմանը:
Հավելենք, որ Հայաստանի հավաքականի հայտացուցակին կարող եք ծանոթանալ այս հղմամբ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում