«Արցախը» խզել է պայմանագիրը Նորայր և Նարեկ Գյոզալյանների հետ
28/03/2019 12:50
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արցախ» ֆուտբոլային ակումբի և թիմի ֆուտբոլիստներ Նորայր և Նարեկ Գյոզալյան եղբայրների միջև պայմանագիրը երկկողմ համաձայնությամբ խզվել է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 29-ամյա հարձակող Նորայր Գյոզալյանը «Արցախին» էր միացել 2018-ի հունիսին՝ մինչ այդ հանդես գալով «Բանանց», «Ալաշկերտ», «Տորպեդո-Ժոդինո» (Բելառուս) և «Իմպուլս» ակումբներում: Նա «Արցախ» էր տեղափոխվել «Բանանց»-ից:
26-ամյա կիսապաշտպան Նարեկը մեր ակումբի հնաբնակներից է, նախորդ մրցաշրջանի առաջին հատվածում հանդես էր գալիս «Արցախ»-ում, այնուհետև տեղափոխվել էր Շվեդիա, իսկ ամռանը վերադարձել էր թիմ:
Նորայրը մեր թիմի կազմում ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 12, Նարեկը՝ 9 հանդիպման, երկուսն էլ գոլի հեղինակ չեն դարձել: