ԱԱԾ. Դատավոր է ձերբակալվել
28/03/2019 12:55
Նմանատիպ
Ազգային Անվտանգության ծառայության մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանը հաստատում է տարածված տեղեկությունները։
«Այո, դատավոր է ձերբակալվել։ Առաջիկայում ծառայությունը հանդես կգա համապատասխան հայտարարությամբ»,– Panorama.am-ի հետ զրույցում ասաց նա։
Թե ինչ գործով է ձերբակալվել, թե որ դատավորն է ձերբակալվել ԱԱԾ-ից չմանրամասնեցին։
Նշենք, որ ըստ մամուլի, խոշոր չափի կաշառք ստանալու համար ձերբակալվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Հեբոյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում