22.1 C
Yerevan

ԱԳ նախարարի տեղակալն ընդունեց Լիտվայի Հանրապետության նորանշանակ դեսպանին

Նմանատիպ

Բիշքեկում կալանավորվել են պետական հեղաշրջում նախապատրաստելու գործով կասկածվող անձնինք

Ղրղզստանի դատարանի որոշմամբ՝ «Ժողովրդական խորհուրդ» կուսակցության ղեկավարը և «Սահման»...

Ուկրաինան պատրաստ է եղել հաշտություն կնքել․ Պատրուշև

Ռուսաստանի  անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը լրագրողիների հետ զրույցում...

Իսրայելը չափազանց թույլ է Իրանի վրա հարձակվելու համար

Իսրայելական ​​լրատվամիջոցները քննադատել են երկրի քաղաքական և ռազմական ղեկավարներին՝...

Հունիսի 6-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանին իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության նորանշանակ դեսպան Էրիկաս Պետրիկասը (նստավայրը՝ ք. Երևան):

Շնորհավորելով դեսպանին այս պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթելով հաջողություններ՝ փոխարտգործնախարար Մնացականյանը նշեց, որ երկկողմ հարաբերություններում առկա է զարգացման մեծ ներուժ։ Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց երկկողմ կապերի զարգացման հեռանկարներին, քաղաքական երկխոսության ակտիվացմանը, ինչպես նաև ընթացիկ տարվա նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովին։ Քննարկվեցին նաև առևտրատնտեսական ու մշակութային կապերի ընդլայնմանը, միջազգային կազմակերպություններում համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Պետրիկասը նշեց, որ իր գործունեությամբ կփորձի աջակցել Հայաստանի և Լիտվայի միջև տարբեր հարթակներում համակողմանի համագործակցության առավել ընդլայնմանը՝ կարևորելով նաև փոխգործակցությունը ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում։

spot_imgspot_img