26.1 C
Yerevan

Հայ և գերմանացի մասնագետների միջև բուռն քննարկումներ են ընթանում Սևանա լճի խնդիրների լուծման բանալին գտնելու համար

Նմանատիպ

Ոստիկանները կստանան մինչև 190 հազար դրամ հավելավճար

Կառավարությունը սահմանեց ոստիկանության ծառայողների ատեստավորման կարգը։ Կառավարության հերթական նիստին...

16 տարեկանները անձնագիր ստանալու համար պետք է վճարեն

ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 1-ի նիստում հավանություն տվեց...

Կարեն Խաչանովը «Ռոլան Գարոս»-ի 3-րդ շրջանում է

Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս եկավ Ֆրանսիայի...

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, Times.am: Գերմանիայի կրթության և հետազոտության դաշնային նախարարության (BMBF) ու Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հովանավորությամբ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) նախագահության նիստերի դահլիճում ապրիլի 29-ին կայացավ ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի, Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքի Շրջակա միջավայրի հետազոտության Հելմհոլցի կենտրոնի (UFZ) և ՀՀ բնապահպանության նախարարության շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոնի կազմակերպած «Սևանա լիճ. ներկա վիճակը, ընթացիկ հետազոտության արդյունքները և հետագա հետազոտության կարիքները» թեմայով միջազգային աշխատաժողով, որին մասնակցեցին Հայաստանի, Գերմանիայի և Ռուսաստանի գիտական ու դիվանագիտական հաստատությունների, գերատեսչությունների և այլ կազմակերպությունների համապատասխան մասնագետներ ու պաշտոնատար անձինք:

Աշխատաժողովի կազմակերպիչներից ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի գիտաշխատող Գոռ Գևորգյանը նշում է, որ հայ և գերմանացի ոլորտային մասնագետների կողմից ներկայացվեցին Սևանա լճի պահպանության, բնական ռեսուրսների կառավարման և օգտագործման խնդիները, ձկնատնտեսության զարգացման հեռանկարները, ինչպես նաև Գերմանիայի կրթության և հետազոտության դաշնային նախարարության կողմից ֆինանսավորվող «Սևանա լճի մոդելի մշակում նրա էկոլոգիայի ավելի լավ ըմբռնման համար և որպես նրա բնական պաշարների կայուն կառավարման ու օգտագործման գործիք» թեմայով հայ-գերմանական գիտահետազոտական նախագծի շրջանակներում իրականացված երկտարյա ուսումնասիրության ամփոփիչ արդյունքները: Աշխատաժողովի կազմակերպիչ հայ և գերմանացի մասնագետների մեծ ջանքերի շնորհիվ երկտարյա ժամանակահատվածում հնարավոր է եղել ամփոփել և վերլուծել Սևանա լճի ու նրա ջրահավաք ավազանի ուսումնասիրությանը նվիրված պատմական տվյալները, իրականացնել լճի ջրի ջերմաստիճանային ռեժիմի և որակական ցուցանիշների ամենամսյա չափումներ, երկրաքիմիական հետազոտություններ, ինչպես նաև մշակել լճի միաչափ (1D) հիդրոդինամիկ մոդել: Գիտնականների խումբն աշխատում է նաև Սևանա լճի ուսումնասիրությանը նվիրված հեղինակավոր միջազգային գիտական ամսագրի հատուկ համարի թողարկման ուղղությամբ, որը միջազգայնորեն ճանաչելի կդարձնի բարձր լեռնային այս յուրահատուկ էկոհամակարգը:

Ցանկալի արդյունքի հասնելու համար դեռևս կան անելիքներ, որի հետևանքով ներկայումս բուռն քննարկումներ են ընթանում հայ և գերմանացի մասնագետների միջև ծրագրի շարունակելիության մասին: Գերմանացի գիտնականները նույնպես մտահոգված են լճի էկոլոգիական վիճակով և մտադրված են հետազոտություններն իրականացնել այնքան ժամանակ, մինչև կունենանք Սևանա լճի խնդիրների լուծման բանալին, որը կվերադարձնի լճի երբեմնի զուլալ ջուրը և յուրահատուկ կենսաբազմազանությունը:

 

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

Ոստիկանները կստանան մինչև 190 հազար դրամ հավելավճար

Կառավարությունը սահմանեց ոստիկանության ծառայողների ատեստավորման կարգը։ Կառավարության հերթական նիստին...

16 տարեկանները անձնագիր ստանալու համար պետք է վճարեն

ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 1-ի նիստում հավանություն տվեց...

Կարեն Խաչանովը «Ռոլան Գարոս»-ի 3-րդ շրջանում է

Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս եկավ Ֆրանսիայի...