20.1 C
Yerevan

ԱԱԾ տնօրենն առաջարկում է 3-5 տարով Հայաստանում արգելել որսը

Նմանատիպ

Ռուսաստանը հայտնել է «Տոլյատի-Օդեսա» ամոնիակատարի պայթեցման մասին

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, ըստ որի՝  հունիսի...

Արամ Ա կաթողիկոսը հանդիպել է Կանադայի վարչապետի հետ

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հանդիպել է Մեծի Տանն Կիլիկիո...

Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը նոր կենտրոններ կբացի

ԵՄ առաքելությունը նոր կենտրոններ կբացի Ջերմուկում, Իջևանում և Եղեգնաձորում։ Այս...

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն առաջարկում է 3-ից 5 տարով Հայաստանի Հանրապետությունում որսն արգելել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին առաջարկը Վանեցյանը հնչեցրեց կառավարության մայիսի 10-ի նիստում:

«Եկեք որսը 3-5 տարով արգելենք Հայաստանի Հանրապետությունում, որպեսզի կենդանական պոպուլյացիան վերականգնվի: Նախկինում լինելով շատ ակտիվ որսորդ՝ ես արդեն մոտ 6-7 տարի է` չեմ գնացել որսի և միշտ այդ մասին խոսում եմ: Եկեք այդ նախաձեռնությամբ հանդես գանք, արգելենք առհասարակ որսը, որ այն արգելելը լինի ոչ միայն այս օրենքներով, որը մենք ընդունում ենք, այլ նաև, ենթադրենք, որսորդական փամփուշտների ներմուծման ժամանակավոր արգելք սահմանենք: Որովհետև գնում ու անկանոն որս են անում»,– ասաց Վանեցյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց զբաղվել այդ հարցով, բայց խնդիրը բազմակողմանի ուսումնասիրել:

«Մենք դրա նման մի բան պետք է անենք, որովհետև այդ գաղափարը շատ ճիշտ ու լավ գաղափար է: Բայց պետք է խնդրին բազմակողմանի նայենք: Երևի կան կենդանատեսակներ, որոնց պոպուլյացիայի հետ կապված խնդիրներ չունենք: Եկեք մասնագիտական ուսումնասիրություն անենք»,- նշեց Փաշինյանը:

spot_imgspot_img